Հնարավո՞ր է, արդյոք, անցյալ տարի հանձնած ընդունելության քննությունների գնահատականներով այս տարի կրկին մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին՝ առանց նոր քննություն հանձնելու. usanogh.am-ին ընթերցողներից մեկի այս հարցը առիթ դարձավ, որ կապ հաստատենք Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) հետ։
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանն usanogh.am-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց այս տարվա ընդունելության կարգը եւ նշեց, որ այո, դիմորդը կարող է մայիսի 25-ից մինչեւ հունիսի 15-ը՝ ժամը 18.00-ն հայտ լրացնել եւ նշել, որ պահպանում է անցած տարվա իր քննական գնահատականը եւ մրցույթի մասնակցել առանց նոր քննություն հանձնելու։
Զորակոչի ենթակա տղաների դեպքում, ինչպես նշեց Խ. Գրիգորյանը, գործում է նույն կարգը մի տարբերակմամբ, որ եթե տղան մասնակցել է մրցույթի եւ ընդունվել է բուհ, սակայն մինչեւ ուսումնական տարվա սկիզբը զորակոչվել է զինված ուժեր, արդեն զորացրվելուց հետո կարող է սկսել իր ուսումնառությունը այն բուհում, որտեղ ընդունվել էր՝ առանց լրացուցիչ քննության։
Դիմում-հայտերի ներկայացման եւ բուհերի ընդունելության հետ կապված այլ մանրամասներ՝ այստեղ։
Ընդունելության քննությունների ցանկը՝ այստեղ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։