ԳլխավորԼուր

Աֆղանստանում թալիբներն անցան իշխանության

«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները լիովին շրջապատել են մայրաքաղաք Քաբուլը եւ մտնում են Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի տարածք: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Նշվում է, որ նախագահական պալատում բանակցություններ են ընթանում՝ իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու վերաբերյալ։

Նշենք, որ այսօր առավոտյան թալիբները գրավել են խոշորագույն քաղաքներից Ջալալաբադը։

Թալիբները խոստանում են, որ բոլոր օտարերկրացիները, որոնք ցանկանում են լքել Աֆղանստանը, կկարողանան անարգել դա անել ՝ օգտվելով Քաբուլի օդանավակայանից:

Պակիստանի Geo TV հեռուստաալիքի տվյալներով ՝ թալիբները հայտարարել են, որ Քաբուլի օդանավակայանը կգործի սովորական ռեժիմով:

Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ վերահսկում են Աֆղանստանի ողջ տարածքը:

Հիշեցնենք, որ թալիբները գրավել էին մայրաքաղաք Քաբուլը նաեւ 1996 թվականին։

Comment here