ԳլխավորԼուր

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի թիմը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) փորձագետների հետ

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի թիմը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) փորձագետների հետ

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի թիմը հանդիպում ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) թիմի հետ՝ քննարկելու ծրագրի առաջընթացը և սահմանելու հետագա զարգացման քայլերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին համագործակցության շրջանակում արձանագրված հիմնական դիտարկումներին, ինչպես նաև քննարկվեցին ընթացիկ խորհրդակցությունների արդյունքում ձևավորված հարցերը։

UCL թիմը ներկայացրեց հունվարին շահակիցների հետ հանդիպումների արդյունքները և իր առաջարկությունները։

Քննարկումների առանցքում էին ծրագրի հիմնական ուղղությունները՝

  • կրթական համալսարանի կառուցվածք և կառավարում
  • կրթական հետազոտություն
  • ուսուցիչների վերապատրաստում

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews