ԳլխավորԼուր

Որոշ երեխաների առաջին դասարան հնարավոր է` ընդունեն 7 տարեկանից. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գորիսի դպրոցներից մեկում
Որոշ երեխաների մասով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունել 7 տարին լրանալու դեպքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում»,– գրել է նա։

Այս պահին գործող օրենքի համաձայն դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրանում է տվյալ օրացուցային տարում:

Հիշեցնենք, որ աաջին դասարանցիների հայտագրումը այս տարի կմեկնարկի հունիսի 9-ից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews