ԳլխավորԼուր

Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել

Մարտակերտ

Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զիված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.):

Տեղում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ, հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։

Comment here