ԳլխավորԽճանկար

Կապանի անտառտնտեսությունում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ։ Տեսանյութը հրապարակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Տեղեկացնենք, որ գորշ արջն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում։ Արեալը հիմնականում ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ ու ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է։

Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․

• տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով

• կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։