ԳլխավորԼուր

Առողջության պարտադիր ապահովագրությունը ՀՀ-ում՝ 2027 թ-ից

Առողջության ապահովագրություն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։

2023 թվականը հայեցակարգում նախատեսվում է որպես նախապատրաստական աշխատանքների փուլ։ Տարվա ընթացքում կմշակվեն ու կամբողջացվեն ապահովագրական փաթեթում ներառվելիք ծառայություններն ու դրանց գները։

Ապահովագրական վճարները, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով, կհաշվարկվեն ոչ թե քաղաքացու եկամուտների մեծությամբ, այլ կունենան հաստատուն արժեք ու կհամաֆինանսավորվեն պետության կողմից։

2024–ից, բացի սոցիալական հատուկ խմբերի ներկայացուցիչներից, որոնց համար ապահովագրությունը կլինի պարտադիր, կմեկնարկի նաև այլ քաղաքացիների կամավոր ապահովագրման գործընթացը։

2025թ–ից պետությունը ծրագրում կներառի թոշակառուներին, իսկ 2027-ից նախատեսվում է ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

Առողջապահության նախարարը հայտնեց, որ ապահովագրության բացակայությունն այսօր բացասաբար է ազդում ոչ միայն քաղաքացիների առողջական, այլև սոցիալական վիճակի վրա։