ԳիտությունԳլխավորԼուր

Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները

Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները

54-ամյա ամերիկացի Կարլ Դայսերոթը, 71-ամյա գերմանացի Պետեր Հեգեմանը և 73-ամյա գերմանացի Գեորգ Նագելը արժանացել են 2026 թվականի Նոբելյան մրցանակի բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում՝ «լույսով կառավարվող իոնային անցուղիների և օպտոգենետիկայի վերաբերյալ հայտնագործությունների համար»:

Գիտնականները կստանան 12 միլիոն շվեդական կրոն (մոտ 1.2 միլիոն դոլար)։

Նոբելյան կոմիտեն նշել է, որ օպտոգենետիկան «հնարավորություն է տալիս միացնել կամ անջատել առանձին նյարդային բջիջների ակտիվությունը կենդանի ուղեղում»։

«Երկար ժամանակ առեղծված էր մնում, թե ինչպես է ուղեղը կառավարում զգացմունքները, վարքագիծն ու մարմնական գործառույթները։ 20-րդ դարում հետազոտողները սկսեցին ուսումնասիրել, թե ուղեղի որ հատվածներն են կապված տարբեր գործառույթների հետ, սակայն կիրառվող մեթոդները թույլ չէին տալիս ապացուցել պատճառահետևանքային կապերը։ Արդյունքում ուղեղի վերաբերյալ պատկերացումները նման էին բազմաթիվ անհայտներով և հարցականներով լի ուրվագծային քարտեզի։ Այժմ այս ամենը փոխվում է»,- ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews