ԳլխավորԼուր

Տեղի է ունեցել Արվեստների աշխատանքային խմբի առաջին նիստը

Արվեստների աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսված՝ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում ձևավորված՝ Արվեստների աշխատանքային խմբի առաջին նիստը:

Հանդիպմանը մասնակցել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ներկայացուցիչները։

Արվեստների աշխատանքային խմբի առաջին նիստը
Արվեստների աշխատանքային խմբի առաջին նիստը

Քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, ներկայացվել են հայեցակարգային առաջարկություններ, ուրվագծվել են հետագա համագործակցության և Արվեստների աշխատանքային խմբի շրջանակներում համատեղ աշխատանքի ուղղությունները:

Հավելենք՝ Հայաստանում նախատեսված են բուհական կրթության 6 ուղղություններ՝ Արվեստների, Կրթական, Բժշկական, Դասական, Տեխնոլոգիական, Սպայական։

«Արվեստների» ուղղության մեջ կմտնեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։