ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ-ում տեղի ունեցավ ռեկտորատի՝ 2020-2021թթ. ուստարվա առաջին նիստը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ ռեկտորատի՝ 2020-2021թթ. ուստարվա առաջին նիստը:

Նիստի մեկնարկին Ե. Վարդանյանը ներկաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ բոլորին մաղթելով առողջ, բեղուն, նոր ձեռքբերումներով հարուստ տարի: Օրակարգային 1-ին հարցի շրջանակում ֆակուլտետների դեկանները տեղեկացրեցին, որ 1-ին կուրսի ուսումնական պրոցեսը սկսվել է առանց խոչընդոտների և հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:

Նիստի ընթացքում քննարկվեց 2019-2020թթ. ուստարվա գարնանային քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանի կազմակերպմանը վերաբերյալ հարցեր և 2019-2020թթ. ուստարվա ուսումնական և արտադրական պրակտիկաներին չմասնակցած ուսանողների պրակտիկայի կազմակերպման հարցը:

Որոշվեց՝ 2-րդ լուծարքային շրջանը սահմանել ս.թ. սեպտեմբերի 7-ից 11-ը, իսկ զինվորական ծառայությունից զորացրված և վերականգնված ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաները անցկացնել անվճար հիմունքներով:

Comment here