ԳլխավորԼուր

Աշխատանքի տոնավաճառ՝ ՀՊՏՀ-ում. տեսանյութ

Աշխատանքի տոնավաճառ ՀՊՏՀ-ում

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում տեղի է ունեցել Աշխատանքի տոնավաճառ, որ կազմակերպվել էր Տնտեսագիտական բուհի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նույն նախարարության Միասնական սոցիալական ծառայության համատեղ ջանքերով։

ՀՊՏՀ լեփ-լեցուն բակում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառը համախմբել էր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին և տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 առաջատար ընկերությունների՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ։

Ողջույնի ելույթներից հետո ներկաները ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղեկցությամբ շրջել են տաղավարներում, զրուցել գործատուների և տոնավաճառի մասնակիցների հետ։

Տաղավարների մոտ ակտիվ եռուզեռ էր։ Տոնավաճառի մասնակիցները շրջել են, թողել ինքնակենսագրականներ։ Գործատուներն էլ աշխատուժի պահանջը լրացնելու նպատակով ներկայացրել են թափուր հաստիքների և դրանց համալրման վերաբերյալ տեղեկատվություն՝ ամեն կերպ ջանալով տնտեսության զարգացող ոլորտների, նոր մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն հարուցել Աշխատանքի տոնավաճառի այցելուների շրջանում։ Անմիջական հաղորդակցման միջոցով վերջիններս ստացել են իրենց հարցերի պատասխանները, օգտվել ընձեռված լայն հնարավորությունից։

Ընդհանուր առմամբ Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են շուրջ 4000 աշխատանք փնտրողներ, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալու 50-ից ավելի գործատուների աշխատանքի առաջարկին։

 

Comment here