ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նա անդրադարձել է տեխնոլոգիական կրթության շրջանակում ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ իրականացվող համատեղ ծրագրերին։
«Տեխնոլոգիական կրթության ուղղությամբ ունենք շարունակվող հաջողություններ, ինչպես նաև բազմաթիվ անելիքներ։ Համագործակցության արդյունքում հանրակրթական դպրոցներում տարիներ շարունակ իրականացվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրում ներկա պահին ընդգրկված է 17000 երեխա»,-մասնավորապս նշել է նա:
Նշենք, որ ԿԳՄՍՆ և ԱՏՁՄ համագործակցության շրջանակում 638 հանրակրթական դպրոցներում պետական ֆինանսավորմամբ գործում են 1 070 «Արմաթ» ինժեներական աշխատանոց-խմբակներ։
Համաժողովի ընթացքում ներկայացվել են «Արմաթ» լաբորատորիաների ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը, տեղի են ունեցել ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրություններ։
Կազմակերպվել է նաև էքսպո՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոց-խմբակներ հաճախող դպրոցականների մասնակցությամբ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews










