ԳլխավորԼուր

Անգրագիտության միջին մակարդակը Հայաստանում 33 տոկոս է. Ատոմ Մխիթարյան

Ազգային կրթության խորհուրդը հայտարարեց «Ազգային դպրոց» հարթակի մեկնարկի մասին

Օգոստոսի 23-ին հրավիրված ասուլիսում Ազգային կրթության խորհուրդը, ըստ էության, հայտարարեց «Ազգային դպրոց» հարթակի մեկնարկի մասին որպես  այլընտրանք հայոց ինքնությունը ոչնչացնող, կրթության ոլորտում ներկայումս վարվող քաղաքականությանը, տեղեկանում ենք «Առավոտ»-ից։

Բանախոսները ներկայացրին սարսափ հարուցող վիճակագրական տվյալներ: Մասնավորապես, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը ի թիվս այլ խնդիրների, անդրադարձավ անգրագիտության խնդրին:

«Ամեն ինչ համեմատում ենք 1990 թվականի հետ: Երբ Հայաստանը Անկախության հռչակագիր էր ընդունում, գրագիտության մակարդակը գրեթե 100 տոկոս էր: Հայաստանում դպրոցահասակ երեխաների գրագիտության մակարդակը ամենաբարձրն էր նախկին խորհրդային տարածքում: Հիմա՞ ինչ ունենք: Ունենք առնվազն 1/3  անգրագիտություն: Դա նշանակում է, որ տարրական դպրոցն ավարտող 10 տարեկան չորս երեխայից մեկը գրել-կարդալ գիտի, բայց չի հասկանում ինչ է կարդում: Վիճակն ավելի վատ է մաթեմատիկայում: Երեխաների 2/3-ը ուղղակի տարրական մաթեմատիկական գործողություններ 10 տարեկանում չի կարողանում անել: Այս ցուցանիշով Հայաստանը նախկին խորհրդային տարածքում վատ իմաստով գրավում է առաջին տեղը: Անգրագիտության 1/3-րդն ասելով՝ հաշվի ենք առնում նաեւ միջինասիական երկրները, որտեղ ավանդաբար կրթության մակարդակը ավելի վատ է եղել: Այնտեղ անգրագիտության միջին մակարդակը 7-8 տոկոս է, հիմա Հայաստանում՝ 33 տոկոս է: Եվ մենք այսպիսի կրթական համակարգով գնում ենք դեպի… ինչպիսի երկիր  ուզում ենք ունենալ»,-ասաց նա:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews