ԳլխավորԼուր

«Մեկ օր Պոմպեյում»` ազգային պատկերասրահում

Պոմպեյ, արձանիկ

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Մեկ օր Պոմպեյում» ծավալուն ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանում Իտալիայի մշակույթի շաբաթվա շրջանակում անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության, Պոմպեյի հնագիտական արգելոցի ու Հայաստանի ազգային պատկերասրահ համագործակցությամբ և «Glocal Project Consulting» ընկերության աջակցությամբ: «Մեկ օր Պոմպեյում» խորագրով ցուցահանդեսը, ի թիվս այլ նախագծերի, Հայաստանի հանրությանը իտալական պատմության, բարձրարժեք արվեստի ու մշակույթի հարուստ ժառանգությանը հաղորդակից լինելու բացառիկ հնարավորություն է տալիս:

Ցուցահանդեսն ընդգրկում է մ.թ. 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված հռոմեական քաղաքի առօրյան, նիստուկացը, բարքերն ու սովորույթներն արտացոլող կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ՝ պատկերացում տալով երբեմնի ծաղկուն քաղաքի կյանքի մասին:

Ներկայացված է ավելի քան 100 ցուցանմուշ։

Comment here