ԳլխավորԼուր

Բողոքի ակցիա՝ ԵՊՀ-ում. տեսանյութ

Երևանի պետական համալսարանում այսօր՝ դեկտեմբերի 17-ին նշանակված են ռեկտորի ընտրություններ, որոնց մասնակցելու է միայն մեկ թեկնածու՝ կառավարության կողմից առաջադրված, ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանը։

Քիչ առաջ միասին ԵՊՀ շենք եկան ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը:

Այս առնչությամբ ԵՊՀ-ի շենքում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Բուհերի քաղաքականացումը պոզով-պոչով չի լինում», «Ձեռքերդ հեռու ԵՊՀ-ից»: