ԳլխավորԼուր

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Հովհաննես Բաչկով

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը չորրորդ բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում։

63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ասիայի չեմպիոն  Ռուսլան Աբդուլաեւի հետ եւ պարտություն կրեց 0:5 հաշվով։ Երեք ռաունդներում էլ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց ուզբեկ բռնցքամարտիկին։

Ավելի վաղ Հայաստանի թիմից բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, որը 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում մենամարտել էր Իտալիան ներկայացնող աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Ազիզ Աբես Մուհիդինեի հետ եւ պարտություն կրել 0:5 հաշվով։