ԳլխավորԿրթաթոշակ

«Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիր՝ 2020/21 ուստարվա համար

«Չիվնինգ»-ը բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու համար:

2020/21 ուստարվա համար հայտերը ընդունվում են օգոստոսի 5-ից մինչև նոյեմբերի 5-ը:

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն բակալավրի կոչում և երկամյա աշխատանքային փորձ (ներառյալ՝ կամավորական աշխատանքը)։

Կրթաթոշակը տրամադրվում է ինչպես կրթության, այնպես էլ կեցության ծախսերը հոգալու համար։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Comment here