ԳլխավորԼուր

«Դեռահասությունը ներսից ու դրսից». ձեռնարկ՝ դեռահասների ու նրանց ծնողների համար

Պատանի, դեռահաս

Ծնողավարման դպրոցի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի հեղինակությամբ ստեղծվել է «Դեռահասուությունը ներսից ու դրսից. ինքնաճանաչման օրագիր» ձեռնարկը, տեղեկանում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։

Ձեռնարկը ստեղծվել է դեռահասների (10 տարեկան և բարձր) ինքնաճանաչման, ինքնակառավարման, այլ մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցման հմտությունների զարգացման նպատակով:

Ձեռնարկում ներկայացված տեսական նյութը և գործնական առաջադրանքները կօգնեն դեռահասներին ճանաչել և հասկանալ իրենց հետ տեղի ունեցող այն փոփոխությունները, որոնք պայմանավորված են տարիքով, վելուծել սեփական անձն ու հատկանիշները, զարգացնել ինքնակարգավորման և ինքնախնամքի, ինչպես նաև այլ մարդկանց հետ առողջ փոխհարաբերվելու հմտությունները:

Ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև դեռահասների հետ աշխատող մասնագետների (հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, մանկավարժներ և այլ) և դեռահասների ծնողների համար: