ԳլխավորԼուր

Վարչապետի հորդորը՝ դիմորդների ծնողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է դիմորդների ծնողներին կուտակումներ չառաջացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունների հանձման կենտրոններում։

«Վաղվանից սկսում ենք բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Ուզում եմ խնդրել, որ այս տարի առավել ևս ծնողների ավանդական կուտակումները քննության հանձման վայրերում բացառվեն՝ համաճարակային իրավիճակի բերումով, որպեսզի վիճակը ավելի չվատացնենք։

Խնդրում եմ մեր ծնողներին կուտակումներ չառաջացնել քննական կենտրոնների շուրջ, մանավանդ, որ մեր դիմորդները արդեն հասուն մարդիկ են և վաղուց կարող են գնալ քննությունների հանձման կենտրոններ, ինքնուրույն քննությունները հանձնել և ինքնուրույն վերադառնալ տուն։ Խնդրում եմ կուտակումներ չստեղծել քննական կենտրոններում»,- պարետատան նիսիտից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հուլիսի 2-ին հանրապետությունում մեկնարկելու են միասնական քննությունները։

Comment here