Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Մանվել Չաբուխյանը պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով:
Համավարակի առաջին իսկ օրվանից ապագա բժիշկը մեծ ցանկություն ուներ աշխատել և օգնել թե՛ հիվանդներին, թե՛ բուժաշխատողներին։
Նրա խոսքով՝ երբ հայրենի քաղաքի՝ Սպիտակի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվեց կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, որոշեց անպայման աշխատանքի անցնել այնտեղ։ Աշխատել է սկզբում որպես սանիտար, ապա՝ բուժակ։
«Այն ինձ շատ մեծ հնարավորություն տվեց ծանոթանալ մինչ այդ ինձ համար անծանոթ աշխատանքին։ Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը մեծ սիրով ինձ ընդգրկեց իրենց շատ պատրաստված, բանիմաց թիմում, անմիջապես տեղավորեց ամենապատասխանատու՝ ռեանիմացիայի բաժանմունքում»,- նշում է Մանվել Չաբուխյանը։
Սկզբում իր համար շատ բարդ համարվող աշխատանքը դարձավ սիրելի ու հաճելի։ Միշտ պատրաստ ամեն ինչում օգնելու և սովորեցնելու բժիշկ-ռեանիմատոլոգ Արթուր Դունամալյանի օգնությամբ և իր համառ ջանքերի շնորհիվ կարճ ժամանակում ընտելացել է ամենամարդասիրական գործին, անգամ անքուն գիշերները դարձան ամենաիմաստավոր գիշերները, իսկ արտահագուստը՝ ամենահարմարավետը։
Ապագա բժշկի գնահատմամբ՝ կամավորական աշխատանքում ոչ մի դժվարություն չկա: Կամավորական աշխատանքը շատ հաճելի է, սովորողն այն կատարում է պատասխանատվությամբ ու մեծ սիրով։
Ամբողջությամբ՝ այստեղ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։