ԳլխավորԼուր

Համազգային անհնազանդություն. ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի միջոցառումներին

Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի մասին և միանում ենք 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին:

Այդ ֆակուլտետներն են՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, Աստվածաբանության ֆակուլտետ, Արևելագիտության ֆակուլտետ, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ, Իրավագիտության ֆակուլտետ, Հայ բանասիրության ֆակուլտետ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, Պատմության ֆակուլտետ, Քիմիայի ֆակուլտետ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Ֆարմացիայի ինստիտուտ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն։

Comment here