ԳլխավորԼուր

ESNsurvey. «Էրազմուս» ուսանողական ցանցը նոր նախագիծ է սկսել

«Էրազմուս» ուսանողական ցանցը, որը հանդիսանում է Եվրոպայի և Ասիայի 44 երկրներում ուսանողական շարժունությանն աջակցող ամենամեծ ուսանողական կազմակերպությունը, սկսել է նոր հետազոտական նախագիծ՝ ESNsurvey։ Նախագծի նպատակն է ուսումնասիրել շարժունության ծրագրերի իրականացումը և միջազգային ուսանողների ունեցած փորձը արտերկրում, ինչպես նաև բացահայտել միջազգային շարժունությանը դեռևս չմասնակցած ուսանողների ընկալումները շարժունության վերաբերյալ:

Հետազոտական նախագծին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր.

  • Էրազմուս+ կամ ցանկացած այլ փոխանակման ծրագրի մասնակից են (2021թ. օգոստոսից սկսած),
  • միջազգային ուսանող են (կամ արդեն շրջանավարտ),
  • շարժունության որևէ ծրագրի դեռևս չեն մասնակցել։

ESNsurvey-ի վերաբերյալ մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://esn.org/news/esnsurvey-xv

Հետազոտական հարցմանը կարող եք մասնակցել հետևյալ հղմամբ՝ https://esnsurvey.org/