ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որն այս անգամ անցկացվել է արտագնա ձևաչափով՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Օրակարգի առաջին հարցը եղել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի, մասնավորապես՝
— երիտասարդ է համարվում 13-ից 30 տարեկան քաղաքացին, երիտասարդ ընտանիք է համարվում այն ընհանիքըը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, և նրանց գումարային տարիքը չի գերազանցում 70-ը։
— սահմանվում են մի շարք հասկացություններ՝ երիտասարդական աշխատանք և աշխատող, երիտկազմակերպություն, ոչ ֆորմալ խմբեր, աշակերտական և ուսանողական խորհուրդներ, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին, որը հանդիսանում է դրանց ներկայացուցչական մարմինը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։