Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում գործող ավելի քան մեկ տասնյակ երիտասարդական կենտրոններում տեղի կունենան տարաբնույթ միջոցառումներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառումներն ընդգրկում են հանդիպումներ գրողների, արվեստագետների հետ, հայկական մանրանկարչության նկարազարդման վարպետության դասեր, խաղեր, խմբային աշխատանքներ, ինտերակտիվ առաջադրանքներ, գրքերի նվիրատվություններ և փոխանակումներ, ֆիլմերի դիտումներ, մրցույթներ, գրքերի քննարկումներ, ընթերցումներ, գրքին նվիրված հանրային արշավներ, դասական երաժշտական ստեղծագործությունների կատարումներ և այլն:
Թեմաները արդիական են և ներառում են ներկա երիտասարդության հետաքրքրությունները՝ ինչպիսի՞ գրառում կաներ Թումանյանը Instagram-ում, ո՞ր հեքիաթը կլիներ հետաքրքիր սերիալ, ո՞ր կերպարը կլիներ մեր կենտրոնի կամավորը, Թումանյանի հերոսներից ո՞վ կլիներ influencer։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



