ԳլխավորԼուր

«Ով սիրուն, սիրուն». Ռոզա Լին և Ստեֆան Հայրապետյան

Ռոզա Լին

«Եվրատեսիլ- 2022»-ում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և Էստոնիայի հայազգի պատվիրակ Ստեֆան Հայրապետյանը եզրափակիչ փուլից առաջ միասին կատարել են «Ո՜վ սիրուն, սիրուն» երգը: Տեսանյութը Instagram-ի իր էջում հրապարակել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Armenian Public TV (@armpublictv)

Նշենք, որ «Եվրատեսիլ- 2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին (սկիզբը՝ ժամը 23-ին): Եզրափակիչում Ռոզա Լինն իր Snap երգով հանդես կգա 8-րդ համարի ներքո:

Եզրափակիչին կմասնակցեն 25 երկրներ՝ Հայաստանը, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդեռլանդները, Ռումինիան, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Սերբիան ու «մեծ հնգյակը»՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան: