Մեկնարկել է «Կրթություն և կարիերա Էքսպո 2025»-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, տեղեկանում ենք Հյուսիսային համալսարանի ֆեյսբուքյան էջից։
24-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում և արտասահմանում գործող շուրջ 7 տասնյակ կազմակերպություններ, այդ թվում՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ:
Բացման արարողությանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Միջոցառման նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև, ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների:
Էքսպոն կանցկացվի ապրիլի 16-18-ը։