ԳլխավորԼուր

Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է. տեսանյութ

Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է։ Երգիչը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել օդանավակայանից։ Կադրերում երևում է, որ երգչին դիմավորել է «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը։

«Բարև ձեզ։ Դիմավորիր, Երևան»,- ասում է Կիրկորովը տեսանյութում։

Նշենք, որ ավելի վաղ Սարո Գևորգյանը հայտնել էր, որ առաջիկայում մեկնելու է Մոսկվա` իր կարիերան սկսելու, որովհետև Ֆիլիպ Կիրկորովից առաջարկ է ստացել։

Երգիչը նաև նախատեսում է մասնակցել «Եվրատեսիլին»։ Կիրկորովը խոստացել է, որ այդ երգն ինքն է գրելու։

Comment here