ԳլխավորԼուր

Կարեն Գիլոյանն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի բարեփոխումներին ուղղված ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհի մարզական, կրթական միջավայրին և գործունեությանը, ընթացիկ խնդիրներին, բարեփոխումներին ուղղված ծրագրերին:

ԿԳՄՍ փոխնախարարը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ շրջել է ՀՖԿՍՊԻ-ի մարզադահլիճներով՝ քննարկելով դրանց վերակառուցման և վերազինման հնարավոր տարբերակները: Դ. Խիթարյանը Կ. Գիլոյանին ներկայացրել բուհի զարգացման տեսլականը, ներկայիս գույքային և տեխնիկական հագեցվածությունը, բարեփոխումների նախագծերը, որոնց ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել և հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Փոխնախարարը կարևորել է ժամանակակից պահանջներին համապատասխան կրթամարզական միջավայր ունենալը, ինչը կնպաստի և՛ մրցունակ մասնագետների պատրաստմանը, և՛ բուհի մարզադահլիճների հնարավորինս լայն օգտագործմանը:

Comment here