Հռոմի Ֆրանցիսկոս պապը Արցախի շուրջ ծավալված ներկայիս իրադրությամբ պայմանավորված՝ Կովկասում խաղաղության և ցանկացած տարաձայնություն ուժային մեթոդով կարգավորելուց հրաժարվելու կոչ է արել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է այսօր՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական քարոզի ընթացքում դիմելով հավատացյալներին.
«Կովկասից տագնապալի լուրեր են ստացվում։ Աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար և դիմում եմ հակամարտության կողմերին՝ հստակ քայլեր ձեռնարկել՝ առանց ուժի կիրառման բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ասել է Ֆրանցիսկոս պապը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։