ԳլխավորԼուրՇոուբիզնես

Արցախցի մոդելը՝ «Միսիս Եվրոպա — 2022» գեղեցկության մրցույթում

Հադրութեցի մոդել Վերա Սաֆարյանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Միսիս Եվրոպա — 2022» գեղեցկության մրցույթում` ներկայացնելով Հայաստանը, տեղեկացնում է «Արցախը՝ իրական աչքերով» հարթակը։

«Վերայի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ` այդպես էլ չտեսնելով դստերը։

«Միսիս Եվրոպա» մրցույթն անցկացվում է 15 տարուց ավելի: Մրցույթի մասնակցության պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան: Վերան ունի մեկ որդի, օրինակելի մայր է, հայրենասեր կին»,-նշված է գրառման մեջ։