ԳլխավորԼուր

ՀԱԱՀ-ի առաջին քայլերը մարզական անասնաբուժության ոլորտում

ՀԱԱՀ-ի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ առաջին անգամ այցելել են Maxima Stables ձիասպորտի ուսումնամարզական կենտրոն՝ գործնական պարապմունք անցկացնելու նպատակով։ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի (ՀՁՖ), Երեւանի ձիասպորտի ֆեդերացիայի (ԵՁՖ) եւ MALKS ընկերակցության հետ ՀԱԱՀ-ի համատեղ ծրագրի շրջանակում այցը հովանավորել էին MALKS-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ Նորիկ Մելքոնյանը եւ Արմեն Աղաջանյանը։

«Մարզական անասնաբուժության ոլորտում մեր ուսանողներն առաջին քայլերն են անում, եւ մեր գործընկերների հետ հետաքրքիր եւ ոգեւորիչ հեռանկարներ են սպասվում»,- ասում է Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը։

Հուլիսի վերջին ուսանողները կմասնակցեն մարզական անասնաբուժության Եվրասիական սեմինարին, որը կկայանա MaximaVet կլինիկայում։

Comment here