ԳլխավորԼուր

Հարցում՝ Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում նախատեսվում է իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացնում է առցանց հարցում: Հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և ժամանցային նախասիրություններին համապատասխան կազմակերպելու համար:

Հարցմանը մասնակցելու համար պետք է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/sGwAcExGyVq6Y6ue8

Սա հնարավորություն է՝ հանդես գալու սեփական գաղափարներով կամ ընտրելու ներկայացված առաջարկներից մեկը կամ մի քանիսը, ինչպես նաև մասնակցելու միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին կամ անձամբ կազմակերպելու որևէ միջոցառում։

Հարցմանը հնարավոր է մասնակցել մինչև հունիսի 10-ը ներառյալ, ինչից հետո կամփոփվեն արդյունքները և կհրապարակվեն։