Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության 73 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողության ծրագրի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզերում պետք է ստեղծվեն 25 երիտասարդական կենտրոններ:
Այս պահին երիտասարդական կենտրոններ են գործում 4 համայնքներում՝ Մեղրիում, Իջևանում, Ապարանում և Դիլիջանում, ևս 4-ում՝ Արարատում, Ախուրյանում, Կապանում և Ծովագյուղում սպասվում է դրանց բացումը: