ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ի առկա բակալավրիատի ուսուցման մրցույթի արդյունքները

Հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)

Անվճար ուսուցման մրցույթի արդյունքներ

Վճարովի ուսուցման մրցույթի արդյունքներ

Արտոնությամբ ընդունված դիմորդներ

2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի մրցույթով անցած դիմորդները ս/թ. հուլիսի 19-23-ը պետք է ընդունված մասնագիտության համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

• 4 լուսանկար (3×4 չափսի),

• ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը),

• անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական (բնօրինակը և պատճենը),

• 89-92-րդ արտոնության կետերով ընդունված դիմորդները՝ տվյալ արտոնությունից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը):

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին մեկնարկում է ընդունելության լրացուցիչ փուլը. ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը, մինչև ժամը 18․00-ն ներառյալ կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am կայքի իրենց անձնական էջերում առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ։ Առավելագույնը կարող եք հայտագրել 6 մասնագիտություն։

Comment here