Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի համագործակցության արդյունքում ՀՊՏՀ ուսանողներ Գոհար Հայրապետյանը, Սյունե Դավթյանը, Յուլիա Մանուկյանը (Մարքեթինգ), Միլենա Եղիազարյանը (Սերվիս), Գայանե Առաքելյանը (Կառավարում) և Ռոզա Ադամյանը (Տնտեսագիտություն) մայիսի 8-17-ը մասնակցել են Վրաստանի Քոբուլեթի քաղաքում կազմակերպված «Ինտերակտիվ ուսուցում» (Interactive Learning) խորագրով միջազգային ծրագրին։
Դասընթացը միավորել է վեց երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի, Լեհաստանի, Լիտվայի և Ավստրիայի երիտասարդ մասնակիցների՝ նպատակ ունենալով զարգացնելու ոչ ֆորմալ ուսուցման մեթոդներով աշխատելու կարողությունները։ Դասընթացը հիմնված է եղել խաղային և փորձառական ուսուցման սկզբունքների վրա։ Մասնակիցները, տեղացիների հետ, ներգրավվել են տարբեր խմբային առաջադրանքներում՝ ամրապնդելով հաղորդակցման, համագործակցության և ստեղծարար մտածողության հմտությունները։
Դասընթացի շրջանակում կազմակերպվել է նաև ճանաչողական այց Բաթումի։
Միջմշակութային երեկոների ժամանակ ՀՊՏՀ ներկայացուցիչները ներկայացրել են հայկական մշակույթը՝ ազգային երգերով, պարերով և ավանդական հյուրասիրությամբ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews