ԳլխավորԼուր

Իրանում պատերազմի պատճառով բոլոր բուհերն անցել են հեռավար ուսուցման

Իրանում պատերազմի պատճառով բոլոր բուհերն անցել են հեռավար ուսուցման

Իրանի իշխանությունների որոշմամբ երկրի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններն անցել են հեռավար (առցանց) ուսուցման մինչեւ ընթացիկ ուսումնական տարվա ավարտը՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի շարունակվող ռազմական հարվածների ֆոնին:

Ինչպես հաղորդում է Tasnim-ը, համապատասխան որոշումն ընդունել Է Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարարությունը։

Գերատեսչության որոշման համաձայն՝ համալսարանները պետք է կազմակերպեն փոխհատուցման միջոցառումներ այն ուսանողների համար, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանա միանալ առցանց դասընթացներին:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:

Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews