ԳլխավորԼուր

Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին հարված է հասցրել ԱՄՆ-ն

Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների գերեզմանը

Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին, նախնական տվյալներով, հարված է հասցրել ԱՄՆ-ը, գրում է Reuters գործակալությունը։

Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանում գտնվող «Շաջարեհ Թայեբեհ» աղջիկների կրտսեր դպրոցը հարձակման էր ենթարկվել փետրվարի 28-ին՝ պատերազմի առաջին օրը։ Իրանի իշխանությունները հարձակման համար մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին։ Իրանական կողմի տվյալներով՝ դպրոցում 7-12 տարեկան 171 աղջիկ և մի քանի ուսուցիչ է զոհվել։

ԱՄՆ ռազմական քննիչները հավանական են համարում, որ ամերիկյան ԶՈւ-ն է պատասխանատու աղջիկների իրանական դպրոցի վրա ենթադրյալ հարվածի համար, որի հետևանքով տասնյակ երեխաներ են զոհվել, սակայն վերջնական եզրակացության նրանք դեռ չեն եկել, հետաքննությունն ավարտված չէ։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:

Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews