Եթե գիտես, թե ինչ ես ասում, կամ գոնե կարծում ես, որ գիտես, խոսիր բարձր։
***
Եթե մարդ մտածելու ժամանակ չունի, նշանակում է նա չի ուզում մտածել, այդքան բան։
***
Չկա ոչինչ ավելի հրեշավոր, քան այն, ինչ ինքներս կարող ենք մեզ ներշնչել։
***
Կարծես թե 3 բան կա, որոնց ոչ ոք չի հավատում։ Չեն հավատում ճշմարտությանը, չեն հավատում այն բանին, ինչը լիովին հնարավոր է եւ այն բանին, ինչը լիովին տրամաբանական է։
***
Եթե ցանկանում ես չկորցնել ընկերոջդ, երբեք մի փորձիր նրան։
***
Մի քիչ հույսը, թեկուզ անհույս հույսը, ոչ մեկի չի կարող վնասել։
***
Եթե հոգեկան աշխարհը ենթակա է այն օրենքներին, ինչին ենթակա է իրերի աշխարհը, ուրեմն այս հարաբերական տիեզերքում ամեն բան հարաբերական է. բարոյականությունը, վարքի նորմերը, «մեղսագործություն» հասկացողությունը:
***
Կարողացիր լարված, տագնապալի շնչասպառ սպասումների մեջ պահել մարդկանց, և նրանք ինչի ասես կհավատան:
***
Ում հեշտությամբ ես ստանում, միշտ էլ էժանագին է լինում:
***
Դուք խորհուրդները հաշվի եք առնում այն դեպքում միայն, երբ համընկնում են ձեր իսկ մտադրությունների հետ:
***
Գլուխդ մի բան է մտնում, հետո էլ վարժվում ես այդ մտքին և թվում է, թե այլ կերպ լինել չի էլ կարող:
***
Ապրել՝ նշանակում է սովորել:
***
Երբ որևէ իրադրություն, որևէ խնդիր դառնում է չափազանց դժվարին ու անլուծելի, մարդուն փրկարար հնարավորություն է տրված չմտածել այդ մասին:
***
Կանայք հեշտությամբ են հաշտվում դժբախտության հետ, եթե այդ դժբախտությունը բաժին է ընկնում ուրիշ կանանց:
***
Միայն քաջերը չեն, որ զոհվում են ճակատամարտի ժամանակ, բայց ամենից հաճախ զոհվում են քաջերը։
Ջոն Սթեյնբեք (27.02.1902-20.12.1968), «Մեր հոգսերի ձմեռը» գրքից
Comment here
You must be logged in to post a comment.