ԳլխավորԼուր

Մեկնարկել է մանկապարտեզի  տնօրենի ղեկավարման իրավունքի համար վերապատրաստումներին մասնակցելու գործընթացը

Մանկապարտեզ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված կազմակերպություններում մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներին մասնակցելու գործընթացը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է 9 կազմակերպություն: Դրանք են՝

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Կից՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների հայտարարությունները: