Մարալիկի ծննդատան աշխատակիցները բողոքից ակցիա են սկսել։ Նրանք կառավարությունից պահանջում են հստակեցնել՝ ի՞նչ է լինելու այն 13 աշխատակիցների հետ, ովքեր արդեն 7 ամիս աշխատավարձ չեն ստանում։
Ասում են՝ Առողջապահության նախարարությունը ծննդատունը չլուծարեց, բայց եւ ֆինանսավորում չի տրամադրում։
Աշխատավարձի պարտքն արդեն 12 մլն դրամի է հասել։ Աշխատակիցները հստակություն են պահանջում. եթե փակվել է բուժհաստատությունը՝ ուր է կառավարության համապատասխան որոշումը, եթե չի փակվել՝ ինչու չի ֆինանսավորում։
Նախարարությունից ի պատասխան նամակի նշել են, որ հանձնախումբ է պետք կազմել եւ ուղարկել Մարալիկ, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դա առայժմ հնարավոր չէ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։