Արթուր Ավետիսյանը Գերմանիայի Կոբուս քաղաքում դարձել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի առաջին փուլի չեմպիոն (օղակներ), հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Նա 14.366 միավոր է վաստակել։
Արթուր Դավթյանը այս փուլում 13.766 միավորով գրավել է 5-րդ տեղը։ Տեղեկացնենք, որ Հայաստանի առաջատար մարմնամարզիկը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցել Աշխարհի գավաթի հենացատկ վարժության ընտրական փուլին։
Մեկ այլ հայ մարզիկ Մամիկոն Խաչատրյանն էլ նժույգ թափեր վարժությունում 14.966 միավորով արծաթե մեդալակիր է դարձել։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



