ԳլխավորԼուր

Հրապարակվել է Մինսկում ցուցարարի մահվան տեսանյութը. նրա ձեռքին ոչինչ չի եղել

«Եվրոռադիո»-ն հրապարակել է Ալեքսանդր Տարայկովսկու մահվան տեսանյութը Մինսկում օգոստոսի 10-ի բողոքի ակցիայի ժամանակ։ Կադրերում երեւում է, թե նա ինչպես է ձեռքերը բարձրացրած՝ դանդաղ գնում դեպի ուժայինները։ Ձեռքերը դատարկ են։ Կրակոցի բոց է երեւում, ապա Տարայկովսկին ընկնում է։ Բելառուսի ՆԳՆ վարկածով՝ նա մահացել է ձեռքերում գտնվող անհայտ պայթուցիկի գործարկումից։

Մահվան վկայականի համաձայն՝ Տարայկովսկին կրծքավանդակի բաց վիրավորում է ստացել եւ մահացել է արնահոսությունից։

Ավելի վաղ Associated Press-ը լուսանկար էր հրապարակել Տարայկովսկու մահվան պահից։ Այնտեղ արյան մեծ բիծ է երեւում նրա շապիկի վրա, իսկ դիմացը՝ հատուկջոկատայինն է՝ զենքով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություներ։ Ըստ ԿԸՀ-ի՝ ձայների 80 տոկոսով նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն։ Մրցակից մյուս թեկնածուները չեն ճանաչել ընտրությունների արդյունքները։ Արդեն 6-րդ օրն է՝ Մինսկում եւ այլ բնակավայրերում չեն դադարում բողոքի ակցիաները։

Comment here