ԳլխավորԼուր

«Միսս ԱՊՀ- 2022»-ի մասնակիցներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան

Հունիսի 5-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել էր «Միսս ԱՊՀ- 2022» միջազգային գեղեցկության մրցույթի մասնակիցներին, ովքեր շրջեցին թանգարանում և ծանոթացան «Դրվագներ ինքնության․ զարդ» և «Հողի գաղտնիքը․ Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսներին։

«Միսս ԱՊՀ- 2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի հունիսի 15-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մասնակցելու համար Հայաստան են ժամանել ինչպես ԱՊՀ անդամ երկրների, այնպես էլ Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններից (ընդհանուր՝ 19 երկրից) 18-25 տարեկան 25-30 գեղեցկուհիներ, որոնք հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

Մրցույթի 4 տարբեր փուլին ըստ պատշաճի ներկայանալու համար նրանք Հայաստան են ժամանել հունիսի 3-ին և կմնան մինչև հունիսի 18-ը: