ԳլխավորԼուր

Նստացույցը ժամանակավորապես դադարեցվել է

Երեկ ուշ երեկոյան ժամանակավորապես դադարեցվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առջեւ նոյեմբերի 7-ին մեկնարկած նստացույցը։ Կազմակերպիչները հայտարարել են, որ նստացույցը կշարունակեն երկուշաբթի օրվանից։

Հիշեցնենք, որ բողոքի պատճառը բուհերի պարտադիր ծրագրից «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները հանելու նախաձեռնությունն է, նաեւ՝ «Մել» ֆիլմի ֆինանսավորումը։

Նստացույցի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։

Comment here