ԳլխավորԼուր

Պատմական հաղթանակ․ Հայաստանն 1-ին անգամ մեդալ է նվաճել պարադահուկավազքի միջազգային մրցաշարում

Գարիկ Մելքոնյան

Պատմության մեջ առաջին անգամ հայ մարզիկը մեդալ է նվաճել պարադահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում, հայտնում են Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայից։

«Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն (Աշոցք) առաջին անգամ Հայաստանի պարադահուկավազքի պատմության մեջ գրավեց երրորդ հորիզոնականը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։ Սա Գարիկի դեբյուտն էր միջազգային մրցաշարերում, և Հայաստանի պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը»,– ասված է հաղորդագրությունում։

Գարիկը հունվարին Թուրինում մասնակցելու է Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական 32-րդ խաղերին, որտեղ հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու։

Դրանից հետո փետրվար-մարտին նա Նորվեգիայում ներկայացնելու է Հայաստանը պարադահուկավազքի աշխարհի գավաթին և աշխարհի առաջնությանը։