Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում 2021 թ. սեպտեմբերի 17-19-ը կկայանա «Պիսեննիյ սպաս» («Пісенний Спас») արվեստների VII միջազգային երիտասարդական փառատոնը, որի շրջանակում անցկացվելու է երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ հետևյալ անվանակարգերում.
• «Էստրադային երգի կատարող»` 14-ից 35 տարեկանների համար,
• «Հեղինակային երգի կատարող»` 14-ից 35 տարեկանների համար,
• «Կոնֆերանսիե (ելույթավար)»` տարիքային սահմանափակում չկա:
Մրցույթին մասնակցությունն անվճար է, սակայն մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները: Հայտերը պետք է լրացնել մինչև 2021 թ. օգոստոսի 19-ը փառատոնի կայքում` https://pisennyispas.com:
Մրցույթի առաջին՝ որակավորման փուլը կանցկացվի օնլայն: Այս փուլն հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն Ժիտոմիր:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։