ԳլխավորԼուր

«Միասնության ուժը». ուսանողական- ռազմահայրենասիրական հավաքի հայտերի ընդունում

ՀԱՊՀ  ուսանողական խորհուրդը հայտարարում է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքին մասնակցելու հայտերի ընդունման մասին։

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ուսանողական խորհուրդը, Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում օգոստոսի 2-7-ը կանցկացնի «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը, որն այս տարի նվիրված կլինի 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով անմահացած հերոսների հիշատակին։

Հավաքի իրականացման 6 օրերի շրջանակներում, համաձայն հավաքի կանոնների, երիտասարդները կբաժանվեն պատերազմում զոհված հերոսների անունները կրող 3 ճակատների և հանուն միասնության հաղթանակի միմյանց հետ կմրցեն ավելին քան 15 սպորտային, ինտելեկտուալ, մշակութային մրցութային ձևերում։ Կանցկացվեն նաև հանդիպումներ հասարակական, քաղաքական և մշակութային գործիչների հետ։

Շտապեք գրանցվել։

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 10-ը ներառյալ:

Հայտի հղումը՝ այստեղ։

Comment here