ԳլխավորԼուր

Քարաթափում՝ Ախթալայի կամրջի մոտ. ճանապարհը միակողմանի փակ է

Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտ‚ տեղի է ունեցել քարաթափում, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ճանապարհը հիմնանորոգող ընկերության աշխատանքների շնորհիվ ճանապարհը երթևեկության համար միակողմանի բացվել է։

Վարորդներին հորդորվում է նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր։

Comment here