Հուլիսի 2-ին հանրապետության մի քանի դպրոցներում ու կրթական հաստատություններում անցկացվեցին ավարտական և ընդունելության քննություններ։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության կարգախմբերը բոլոր քննական վայրերի հարակից տարածքներում իրականացրել են արտակարգ ծառայություն։
«Ոստիկանները ապահովեցին քաղաքացիների միջև սոցիալական հեռավորություն և պարբերաբար ստուգում էին դիմակների առկայությունը։
Կրկին կոչ ենք անում բոլորին՝ դնել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։