ԳլխավորԼուր

Ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով

Գազ

Ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով «Գազպրոմ էքսպորտ»-ին:

«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար», — նշել են ընկերությունում:

Մատակարարման նման ձևը ժամանակավոր է լինելու՝ մոտ երեք շաբաթ։

Comment here